Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող է դադարեցնել միայն մինսկյան համաձայնությունների պահպանման դեպքում:
Այդ մասին տեղեկացնում են Սպիտակ տան պաշտոնական կայքից, նշելով, որ Դոնբասում հրադադրի խախտման պարագայում միացյալ նահանգները կխստացնեն ու նոր պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ:
Ամերիկյան կողմը ընդգծել է, որ արդեն համաձայնություն է ձեռք բերել եվրոպական իր գործընկերների հետ, ուստի Դոնբասում կրակի դադարեցման ռեժիմի խախտմաան ու ռազմական գործողությունների վերսկսման ողջ պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանը, որի նկատմամ առավել խիստ պատժամիջոցներ կհաստատվեն: