Միջազգային 

ԻՊ գրոհայինները սկսել են իրաքյան հնագույն քաղաք Խորսաբադի ոչնչացումը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ խմբավորման գրոհայիններն ոչնչացնում են ասորեստանյան հնագույն մայրաքաղաք Խորսաբադի ավերակները, որը գտնվում է Իրաքի հյուսիս-արեւելքում:

 

Իրաքի մշակույթի նախարարության տվյալներով ահաբեկիչները պատրաստվում են հողին հավասարեցնել պատմական հուշարձաններն ու մ.թ.ա. 7-րդ դարի հնագույն պալատի ավերակները:

ԻՊ գրոհայինները ավելի վաղ հողին էին հավասարացրել մեկ այլ հնագիտական համալիր:

Հնագետների մտավախությամբ, ահաբեկիչները կթալանեն կամ երկրից դուրս կբերեն հազվագույտ մշակութային արժեքներն, իսկ այնուհետեւ ծանր տեխնիկայի միջոցով հողին կհավասարացնեն քաղաքը:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսահոլովակ, որում գրոհայինները ավիրում էին Մոսուլի պատմա-մշակութային հուշարձանները:

 

 

 

Նույն շարքից