Հայաստանը և Քուվեյթը զբոսաշրջության և գյուղատնտեսության բնագավառներում 2015-2017 թթ. համագործակցության գործնական ծրագրեր են ստորագրել, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հայկական կողմից փաստաթղթերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քուվեյթյան կողմից՝ Առևտրի և արդյունաբերության նախարար Աբդուլմոհսեն Ալ-Մեդեիջը և Քուվեյթի վարչապետի առաջին տեղակալ, Արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սաբահը:
Երկկողմ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը և Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահին կարևորել են տնտեսական բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում հնարավոր երկկողմ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությանը, ինչը կխթանի երկկողմ կապերի խորացմանն ու ընդլայնմանը:
Նաև ՀՀ վարչապետը Քուվեյթի վարչապետին փոխանցել է Երևան պաշտոնական այցի հրավերը: