Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10–ին կայցելի Մոսկվա, այդ մասին հայտնում է ԳԴՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հաստատում ենք, որ կանցլեր Մերկելը մայիսի 10–ին կայցելի Մոսկվա, նախատեսվում է, որ նախագահ Պուտինն ու Մերկելը ծաղկեպսակ կդնեն Անհայտ զինվորի գերեզմանին», – հայտնել են մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայությունը նաև հաստատում է, որ Մերկելը հրաժարվել է այցելել Մոսկվա մայիսի 9–ին։