Միջազգային 

«Ռոսիա սեգոդնյա» գործակալությունը մուլտիմեդիոն կենտրոն է բացում Ղրիմում

Ղրիմում հինգշաբթի օրվանից նոր մուլտիմեդիոն տեղեկատվական մամուլի կենտրոն է գործարկվում։ Սիմֆերոպոլի կենտրոնում տեղակայված մամուլի կենտրոնի օպերատորն է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն, որը հաջողությամբ նմանատիպ հարթակներ է գործարկում Մոսկվայում և արտասահմանում։

 

 

Կենտրոնը զինված է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներում և նորագույն շարժական աուդիովիզուալ համակարգով, ինչը կավելացնի  լրագրողների աշխատանքի արդյունավետությունն ու օպերատիվությունը։


 

Առաջիկայում մամուլի կենտրոնում նախատեսվում է անցկացնել միջոցառումներ, որոնք կառնչվեն Ռուսաստանի հարավի տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքային նախագծերին, հանգստյան գոտիների զարգացմանը վերաբերող հարցերին։


Նույն շարքից