Միջազգային 

Թուրքիան պատրաստ է տնտեսական իրավիճակի ցանկացած զարգացման. երկրի փոխվարչապետ

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է տնտեսական իրավիճակի ցանկացած զարգացման՝ ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:


Ալի Բաբաջանը որպես օրինակ նշել է, որ մի շարք եվրոպական կամ այլ երկրներում տնտեսական իրավիճակը հանգեցրել է դոլարի գնաճի:

 

Թուրքիայի փոխվարչապետը նաև հանդիպել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Էրդեն Բաշչիի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց հետ քննարկել են Թուրքիայի տնտեսական դրությունը:


 

Նախագահական պալատում կայացած քննարկումը տևել է 2.5 ժամ: ԿԲ նախագահը հանդես է եկել 130 էջից բաղկացած զեկույցով:


 

Ավելի վաղ ԿԲ ղեկավարը մի քանի անգամ ցանկացել էր հանդիպել նախագահի հետ, սակայն զայրացած Էրդողանը մերժել էր նրան:

 

 

 

Նույն շարքից