Հայրենական մեծ պատերազմում գրանցած հաղթանակը հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի, ասվում է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում։ Դեսպանը մասնակցել է «1941-1945թթ.–ի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը» միջազգային համաժողովին։
«70 տարի է անցել այն ժամանակից, երբ խորհրդային ժողովուրդն ամենակարևոր և թանկ հաղթանակը գրանցեց ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող պատերազմում։ Խորհրդային Միությունն ամենամեծ թվով զոհերն է ունեցել` միլիոնավոր մարդիկ են մահացել, տանջանքի ենթարկվել համակենտրոնացման ճամբարներում, անհետ կորել։ Ողջ երկիրը, մարդկային բոլոր ռեսուրսներն օգտագործվել են գլխավոր նպատակի համար` ոչնչացնել ֆաշիստական «ժանտախտը», որը կախվել էր Եվրոպայի գլխին և սպառնում էր տարածվել Եվրոպայի սահմաններից դուրս»,– ասված է ուղերձում։
«Հայ ժողովրդի համար այդ հաղթանակը կարևորագույն նշանակություն ունի։ Հայրենական մեծ պատերազմը հարյուր հազարավոր հայորդիների մահվան պատճառ է դարձել։ Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, մեծ շուքով կնշվի 70-ամյակը, իսկ որոշ միջոցառումներ արդեն հիմա են իրագործվում։ Վերջերս ռադիո Վանը մեկնարկեց ռուս–հայկական «Նամակներ ռազմաճակատից» նախագիծը, որը կապված է հենց այս նշանակալի ամսաթվի հետ»,– ընդգծել է Վոլինկինը։
Խորհրդում ընդգրկվել են հայկական հասարակական կազմակերպությունների, ռուս հայրենակիցների կազմակերպությունների, 102-րդ ռազմակայանի, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Էրեբունի ռուսական ավիակայանի ներկայացուցիչները։