Միջազգային 

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի առաջնորդների հանդիպումը կկայանա մարտին

Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսված էր այս շաբաթ և հետաձգվել էր, կկայանա մարտին, հայտնել է Ղազախստանում Բելառուսի դեսպանատան մամուլի խոսնակ Վադիմ Սվերչկովը։

 


«Հանդիպումը չի չեղարկվել, այլ տեղափոխվել է։ Եվ կկայանա այն մարտին»,- ասել է Սվերչկովը։

 


Երկուշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով մարտի 12-13-ը կայցելի Աստանա՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։ Սակայն նախօրեին հայտնի էր դարձել, որ հանդիպումը չի կայանա։

Նույն շարքից