Թուրքիան փակել է Սիրիայի հետ սահմանային անցակետերը։ Reuters գործակալությունը հայտնում է, որ Անկարան այդ քայլին է գնացել Սիրիայի Հալեպի շրջանում ընթացող մարտերի պատճառով։
Թուրքիայի Հաթայ նահանգի կողմից երկու անցակետերը փակվել էին մարտի 9-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հալեպ քաղաքում հրետանային մարտերի հետևանքով տասը մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։