Միջազգային 

Պուտինը հիվա՞նդ է. պարզաբանում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերը գարնանային սրացում է անվանել: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Երբ գարնանը հայտնվում է արևը, երբ գարնան շունչն է ամենուրեք, սկսվում են հիվանդությունների սրացումները»,-ասել է Պեսկովը:



«Ինչ-որ մեկին թվում է, որ հրաժարական է տալիս Սեչինը («Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը), ուրիշ մեկին թվում է, թե հրաժարական է տալիս կառավարությունը, իսկ որև է մեկը մի քանի օր չի տեսնում հեռուստացույցով նախագահ Պուտինին»,-նշել է նա:

 

 

Մարիտի 11-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահը միանգամայն առողջ է:


Նույն շարքից