Թուրքիայում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցություն է ունենալու նաև Թուրքիայի եզդի համայնքի ներկայացուցիչ Ֆելեկնաս Ուջան: Նա կառաջադրվի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ցուցակով: Այս մասին հայտնում է թուրքական Today’s Zaman գործակալությանը:
Ֆելեկնաս Ուջան եզդի շեյխերի ընտանիքից է և ծնվել է 1976 թվականին` Գերմանիայում: 1998 թվականին ընտրվել է Եվրոպական Պառլամենտի անդամ: Հիմա քաղաքական գործունեություն է ծավալում Թուրքիայում: