Միջազգային 

Ռումինիայի ԱԳՆ-ն աշխատանքից ազատել է խոսնակին՝ Գերմանիային հանձնված սխալ նվերի համար

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ աշխատանքից ազատել են գերատեսչության խոսնակին՝ Գերմանիայի ԱԳ նախարարին տրված նվերի պատճառով:

 


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուից երկուշաբթի օրը դիվանագիտական հարաբերությունների 135-ամյակի առթիվ Ֆրանսիայի սահմաններով պատկերված գերմանական դրոշով նվեր է ստացել։

 


Աուրեսկուն անձամբ ներողություն է խնդրել շփոթմունքի համար:

 


Չորեքշաբթի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հեռացրել են խոսնակ Բրանդուսա Պրեդեսցուին՝ ասելով, որ միջադեպը նախարարությանն անհարմար դրության մեջ է դրել:

 


Ռումինական կողմը նշել է, որ Շտայնմայերը դիվանագիտորեն է պատասխանել՝ ասելով, որ նա անգամ չի էլ նկատել սխալը:

Նույն շարքից