Միջազգային 

Հալեպը ցնցել է հերթական հուժկու պայթյունը

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում այսօր հերթական ուժգին պայթյունն է որոտացել, որը ցնցել է ողջ քաղաքը:



Ինչպես տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը, պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մոտ գտնվող «Աբդել Համիդ ալ Զահրաուի» վարժարանի մոտ, ինչի հետևանքով ֆիզիկական ու նյութական ծանր վնասներ են արձանագրվել:



Երկրաշարժի ուժգնությամբ պայթյունի հետևանքով ամբողջ քաղաքը ցնցվել է, անմասն չեն մնացել նաև հայահոծ թաղամասերը:



Զինյալ խմբավորումների կողմից ականների պայթյուններին հաջորդել են սիրիական բանակի ու խմբավորումների միջև երկար ժամեր տևած բախումները:



Սիրիական բանակին հաջողվել է կասեցնել խմբավորումների մուտքը կառավարամետ շրջաններ:

Նույն շարքից