Միջազգային 

Եվրախորհրդարանը պահանջել է Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն անցկացնել: Այդ մասին ասված է հինգշաբթի օրը Եվրախորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանականների ընդունած բանաձևում, հաղորդում է ТАСС-ը:

 


Խորհրդարանականները կարծում են, որ Նեմցովի սպանությունը «Ռուսաստանի ժամանակակից պատմության ամենանշանակալի քաղաքական սպանությունն է», ասված է փաստաթղթի տեքստում: Նրանք խնդրում են «անցկացնել միջազգային հետաքննություն՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում հասանելի գործիքները կարող են ապահովել հետաքննության անկողմնակալությունն ու ազնվությունը»:

 


Բացի այդ, խորհրդարանականները դատապարտել են «ռուսական ղեկավարության որոշումը՝ խոչընդոտել Նեմցովի հուղարկավորությանը ԵՄ-ի մի շարք դիվանագետների մասնակցությունը»:

 

 

 

Նույն շարքից