Ինչպես արդեն տեղեկացրել ենք, www.analitik.am-ը, իրխոստումի համաձայն, ուսումնասիրում, ինչպես նաև՝ հասարակության շրջանում կարծիքներ է հավաքագրում ՀՀ-ում գործող բանկերի սպասարկման որակի վերաբերյալ:
ՀՀ-ում գործում է 21 բանկ, որոնք բոլորն էլ ունեն մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում: Հիմք ընդունելով այն, որ յուրաքանչյուր բանկի մասնաճյուղերը տարբերվում են միմյանցից սպասարկման որակով, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությամբ և այլն, մեր աշխատակիցները այցելում են նույն բանկի տարբեր մասնաճյուղեր և համեմատում նրանց սպասարկման որակն ու ընդհանրապես՝ հաճախորդի նկատմամբ վերաբերմունքը:
Նախորդ նյութում անդադարձ կատարեցինք «Արդշինինվեստբանկ»-ին և «Կոնվերսբանկ»-ին ու ներկայացրինք այն թերությունները, որոնք «Անալիտիկ» կենտրոնի աշխատակիցները, որպես հաճախորդներ, արձանագրել են նշված բանկի տարբեր մասնաճյուղերում:
Այս անգամ անդրադարձել ենք «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ին:
Այս բանկում մեր արձանագրած գլխավոր թերություններն են.
- Չափից շատ հերթերի գոյացումը և այդտեսանկյունից՝ բանկի հայտարարության իրականությանը չհամապատասխանելը
- Աշխատակիցների ոչ բարեհամբույր և անտարբեր պահելաձևը հաճախորդների սպասարկման բաժնում
- Որոշ աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության թույլ մակարդակը
- Հաճախորդի իրական խնդիրը հասկանալու ունականության բացակայություն, և սխալ տեղեկատվության տրամադրում
- Թղթաբանական քաշքշուկ:
Սրանք այն թերություններն են, որոնք արձանագրել են ոչ միայն «Անալիտիկ» կենտրոնի աշխատակիցները, այլև՝ հենց հաճախորդները: Հիմնական թերությունները առանձնացնելուց առաջ մեր աշխատակիցները հենց մասնաճյուղերում հարցումներ են անցկացրել հաճախորդների շրջանում, ովքեր նշել են բազմաթիվ թերություններ: Սակայն վերոնշյալ թերությունների մասին խոսել են հարցմանը մասնակցած հաճախորդների մեծ մասը:
«Անալիտիկ» կենտրոն