Հունաստանը հզոր հարված է հասցրել Գերմանիային՝ հիշեցնելով նրա նացիստական անցյալն ու պահանջելով վճարել երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմատուգանքները՝ գնդակահարված հույն բնակիչների, երկրի մշակությանին արժեքների ոչնչացման ու թալանի համար:
Հունական կողմը սպառնացել է դատի տալ ու կալանք սահմանել գերմանական սեփականության նկատմամբ:
Հունական իշխանությունների պահանջը հիվանդագին է ընդունվել Գերմանիայում, որը Հունաստանի վարկային պարտքի բանակցություներում այժմ ստիպված կլինի քննարկել նաեւ ռազմական ռեպարացիաների հարցը:
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Գերմանիան միջազգային իրավունքների բարձրաձայնման փոխարեն նախ պետք է վճարի իր հին պարտքերը: