Ամերիկյան գեներալ-մայոր, Վիետնամի պատերազմի վետերան ու ռազմական վերլուծաբան Ռոբերտ Սկեյլզը Fox News հեռուստատեսության ուղիղ եթերում կոչ է արել ոչնչացնել ռուսներին:
Նրա կարծիքով միայն նման դեպքում է հնարավոր լուծել ուկրաինական հակամարտությունը:
Նրա խոսքերով Դոնբասում ռազմական գործողություններն իրականացնում են ռուս զինվորականներն, ուստի ամերիկացիները պետք է ֆիզիկապես նրանց լիկվիդացնեն:
Նա շեշտել է, որ ներկայումս անհրաժեշտ է Ուկրաինային տրամադրել զենք ու զինամթերք, հակամարտության գոտի ուղարկել ամերիկյան զինվորներին ու նրանց հրաման տալ սպանել ռուս զինվորներին ու այնպիսի քանակությամբ, որ նույնիսկ լրատվամիջոցները չկարողանան թաքցնել այդ իրողությունը: