Միջազգային 

Թագավոր Պուտինը միշտ ճիշտ է. Խրուշչովի ծոռնուհի

Նյու Յորքի նոր դպրոցի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, ԽՄԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ. Նիկիտա Խրուշչովի ծոռնուհի Նինա Խրուշչովան Reuters գործակալության համար սյունակ է գրել՝ «Թագավոր Վլադիմիր Պուտինը միշտ ճիշտ է» վերնագրով:

 


«Լինի դա Ռոմանով կայսրը, խորհրդային կոմիսարը կամ նախագահ Վլադիմիր Պուտինը, անկախ նրանից, թե որքան խիստ է ռեժիմը, ռուսներն ավանդաբար կարծել են, որ նրանց առաջնորդներն անսխալական են գործում»,- գրում է Խրուշչովան:

 


Նիկիտա Խրուշչովի ծոռի կարծիքով՝ չնայած տրամաբանությանը, որ ճնշումները դժգոհություն են ծնում, ռուսները, ովքեր ունեցել են պատմության մեջ մի քանի բռնապետեր, գրեթե ապոկալիպտիկ վախ են զգում իշխանափոխության հանդեպ: Ռեժիմի ավարտը նրանց համար նշանակում է ոչ թե հույս, այլ աղետ:

 


«Ռուս ժողովուրդը հավատարմություն է զգում իշխողի «ուժեղ ձեռքի», ինչպես և անվստահություն՝ բազմակարծ ժողովրդավարության հանդեպ: Բացի այդ, երբ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հայտարարում են Կրեմլի ռեպրեսիվ քաղաքականության մասին, ռուսները միավորվում են իրենց ղեկավարի շուրջ: Ինչպես դա տեղի է ունենում այսօր Պուտինի դեպքում»,- գրում է հեղինակը:



Նույն շարքից