ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի գրում SMS-ներ և չի օգտվում սմարթֆոնից, հայտնում է Reuters-ը:
Նա բացատրել է, որ նամակագրության համար օգտվում է email-ից:
«Ես չեմ օգտվում Twitter-ից, չեմ գրում SMS-ներ: նամակագրությունը վարում եմ email-ով: Ես մինչ օրս Blackberry ունեմ»,- բացատրել է Օբաման Jimmy Kimmel Live շոուի ժամանակ:
Նա նշել է, որ չի կարող օգտվել սմարթֆոններից ձայնագրող սարքերով՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Օբաման նշել է, որ իր աղջիկները օգտվում են սմարթֆոններից: