Տնտեսություն 

2015թ-ի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 55.000 դրամ

2015թ-ի հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կդառնա 55 հազ. դրամ: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: 

Նշենք, որ ներկայումս նվազագույն աշխատավարձը կազմում է 50.000 դրամ: 

Նույն շարքից