Լիտվան կարող է հրաժարվել ռուսական գազի ներկրման ծառայություններից արդեն 2016 թվականին: Այդ մասին հայտնել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ռոկաս Մասյուլիսը BBC-ին տված հարցազրույցում:
Ընթացիկ տարվա վերջին ավարտվում է մատակարարումների վերաբերյալ 10 տարով «Գազպրոմ» ընկերության հետ կնքված պայմանագիրը:
2014 թվականի վերջին Լիտվան հեղուկ գազի մատակարարումների համար սեփական տերմինալն է կառուցել: Նախարարի խոսքով՝ դա կարող է ողջ երկրին գազով ապահովել առանց «Գազպրոմի» մատակարարումների:
Լիտվայի էներգետիկայի նախարարն ընդծել է, որ երկիրը կհամեմատի հեղուկ գազի մատակարարների և «Գազպրոմի» առաջարկները և կընտրի տնտեսապես առավել շահավետ տարբերակը: