Univision ընկերությունը աշխատանքից հեռացրել է հաղորդավար Ռոդներ Ֆիգերոային ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին ռասիստական մեկնաբանությունների պատճառով, գրում է The Huffington Post-ը:
El Gordo Y La Flaca շոուի եթերում նա Միշելի արտաքինը հիշատակել է «Կապիկների մոլորակը» ֆիլմի դերասանական կազմի համատեքստում:
Նախօրեին երեկոյան մի քանի աղբյուր հայտնել էին Ֆիգերոային աշխատանքից հեռացնելու մասին, հետո ընկերությունը այդ տեղեկությունը հայտնեց պաշտոնապես: