Միջազգային 

Նեմցովի սպանության համար մեղադրվող Դադաևի մորաքույրը ՄԻԵԴ-ի միջոցով Ռուսաստանից 120.000 եվրո է ստացել

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալ Զաուր Դադաևի բարեկամները 2015 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով Ռուսաստանից 120 հազար եվրո են ստացել, գրում է Коммерсантъ-ը։


 

Դադաևի մորաքույրը՝ Լարիսա Դադաևան, Ստրասբուրգի դատարան էր դիմել իր ամուսնու՝ Մայրբեկ Շավանովի և նրա եղբոր՝ Ասլամբեկ Շավանովի առևանգման կապակցությամբ: Չեչենական Ալխազուրովո գյուղում 2001 թվականին իրականացված հատուկ գործողության ընթացքում նրանց հետևից էին եկել ռուս ուժայինները և տարել անհայտ ուղղությամբ: Դրանից հետո կինը նրանց չի տեսել:

 


Դադաևան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հայտնելով Մարդու իրավունքների (կյանքի իրավունք) պաշտպանության մասին եվրոպական հռչակագրի 2-րդ հոդվածի խախտման մասին: Այժմ Նեմցովի սպանության համար կասկածվողի բարեկամն ապրում է Բելգիայում:

Նույն շարքից