Միջազգային 

Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ–ի պատժամիջոցները ծիծաղելի ազդեցություն են ունեցել ամերիկյան ընկերությունների վրա. փորձագետ

Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ–ի պատժամիջոցները ծիծաղելի ազդեցություն են ունեցել ամերիկյան ընկերությունների վրա, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունների խորհրդի նախագահ և Ռուս–ամերիկյան խաղաղօվկիանոսյան գործընկերության գործադիր տնօրեն Դերեկ Նորբերգը։



«Ամերիկյան ընկերությունների վրա պատժամիջոցների ազդեցությունն ինչպես նոմինալ է, այնպես էլ էական», – նշել է նա։



Նրա խոսքերով` ընկերությունների բացարձակ մեծամասնությունը ճնշում չեն զգացել պատժամիջոցներից կամ Ռուսաստանի հետ առևտրային հնարավորությունները կորցնելուց։ «Սակայն Ռուսաստանի հետ աշխատող կոնցեռները լուրջ վնաս են կրել ինչպես իրենց կողմից ներդրված պատժամիջոցներից, այնպես էլ մեծ մասամբ` Ռուսաստանի կողմից ներդրված հակապատժամիջոցային միջոցներից», – կարծում է Նորբերգը։

Նույն շարքից