Միջազգային 

Պուտինին Ղրիմի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն

Ղրիմի պետական խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հաղորդել է, որ նախագահությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունն է առաջադրել «Ղրիմի Հանրապետության պատվավոր քաղաքացու» կոչման համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 


«Նախագահությունը Ղրիմի Հանրապետության բարձրագույն պարգևի՝ «Ղրիմի Հանրապետության պատվավոր քաղաքացու» կոչմանն է առաջադրում ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի թեկնածությունը»,-ասել է Կոնստանտինովը:

 


Կոչումը շնորհելու նախաձեռնությամբ է հանդես եկել Ղրիմի հանրային պալատը՝ թերակզղին Ռուսաստանի կազմ վերադարձնելու գործում ունեցած բացառիկ ավանդի համար:

 


«Դա լինելու է թիվ մեկ կոչումը»,- ասել է Պալատի ղեկավար Գրիգորի Իոֆֆեն:

Նույն շարքից