Շվեդ դատախազ Մարիան Նյուն WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում հարցաքննելու թույլտվություն է խնդրել, գրում է gazeta.ru-ն՝ Local.se-ին հղումով: Բացի այդ՝ Նյուն Ասանժի ԴՆԹ-ն ստանալու դիմում է ներկայացրել:
Ավելի վաղ WikiLeaks-ի հիմնադիրը կոչ էր արել շվեդական դատախազության ներկայացուցիչներին ժամանել Լոնդոն և նրան հարցաքննել կամ հարցաքննությունն անցկացնել տեսակապով: Բրիտանիայի ԱԳՆ-ն հավանության էր արժանացրել այդ նախաձեռնությունը: Սակայն Ստոկհոլմում դատախազները նշել էին, որ դա «նորմալ իրավաբանական գործընթաց չէ»:
Նյուի դիմումի մասին նորությունը հայտնվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Շվեդիայի գերագույն դատարանը համաձայնեց դիտարկել Ասանժի բողոքարկումը: WikiLeaks-ի հիմնադիրը խնդրում է չեղյալ հայտարարել իր ձերբակալության եվրոպական օրդերը: