Միջազգային 

Հայաստանը խնդիրներ ունի բոլոր հարևանների հետ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է սեղմել Թուրքիայի՝ իրեն մեկնած «բարեկամության ձեռքը»։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը։



«Բարեկամություն հաստատելու նպատակով հայերին ձեռք մեկնեցինք, սակայն նրանք տգեղ ձևով երես թեքեցին։ Հարավային Կովկասում առկա բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է։ Այս երկիրը բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի»,- ասել է թուրք դիվանագետը։



Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի մյուս ազգային փոքրամասնությունների նման հայկական համայնքին վերադարձված եկեղեցիները իրենք նույնպես վերանորոգում են։



«Հայաստանի քայլերի դեմ Թուրքիան պայքարում է քաղաքական, մշակութային և դիվանագիտական ուղիներով, իսկ ինչ վերաբերում է Չանաքքալեի միջոցառումներին, ապա ապրիլի 24-ին խաղաղության ուղերձ ենք հղելու ամբողջ աշխարհին», – ընդգծել է Չավուշօղլուն։



Վերջում Չավուշօղլուն հորդորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ զգույշ լինել իր հայտարարություններում՝ կապված ապրիլի 24-ին սպասվելիք ելույթի հետ, քանի որ դա կարող է լուրջ հարված հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին։


 



Նույն շարքից