Վրաստանի ԱԳՆ–ն արտաքին քաղաքականության համակարգման հարցում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված պայմանագիրը որակել է «միջազգային իրավունքի նորմերի խախտում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Չորեքշաբթի Ռուսաստանն ու Աբխազիան հուշագիր ստորագրեցին արտաքին քաղաքականության համակարգման մասին։ ՌԴ–ի և Աբխազիայի միջև 2008 թ.–ի սեպտեմբերի 17–ին ստորագրվել են նաև պայմանագրեր բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին և 2014 թ.–ի նոյեմբերի 24–ին` դաշնակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը։
«Արտգործնախարարությունը դատապարտում է այս փաստն ու որակում է այն միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում», – «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը մեջբերում է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարությունը։ Արտգործնախարարությունում կարծում են, որ Աբխազիան «անկախ միջազգային սուբյեկտ չէ», և նրա հետ ստորագրված ցանկացած պայմանագիր «որևէ իրավական արդյունք չի ներկայացնում»։