Միջազգային 

Պուտինը հայտնվել է ռուսական հեռուստաալիքի եթերում

Ռուսական պետական հեռուստաալիքը ցուցադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպման կադրեր, որն ինչպես նշվել է՝ տեղի է ունեցել մարտի 13-ին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 


«Россия-24» ալիքը ցույց է տվել Պուտինի և Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի մասնակցությամբ կադրեր:

 


Նշենք, որ Պուտինը չի երևացել հանրությանը մարտի 5-ից և հետաձգել է մարտի 12-13-ին նախատեսված այցը Ղազախստան՝ իր առողջական վիճակի մասին խոսակցությունների առիթ տալով:

 


Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունները, թե նախագահը հիվանդ է:

 

 

 

Նույն շարքից