Թուրքիային նոր Սահմանադրություն է պետք, որը կհամապատասխանի երկրի բոլոր պահանջներին: Թուրքական TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման համար կարող է օգտակար լինել եվրոպական երկրների փորձը:
Բաբաջանը նշել է, որ այդ հարցն առաջնային կլինի խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի դեպքում:
Ավելի վաղ Թուրքիայի նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Բեքիր Բոզդագը: