Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե իրենք մրցակցություն չեն տեսնում Տրանսանատոլիական գազատարի՝ TANAP-ի և «Թուրքական հոսքի» միջև:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նախարարն ասել է, որ Թուրքիան էներգետիկ ոլորտում տարբեր նախագծեր է իրականացնում՝ համագործակցելով Իրաքի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ:
««Թուրքական հոսքի» առումով կարող եմ ասել, որ մեր բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են, և մենք հետաքրքրված ենք: Որևէ մրցակցության մասին խոսք չկա, և մեզ պետք են երկու նախագծերն էլ՝ թե՛ TANAP-ը, թե՛ «Թուրքական հոսքը»», - ասել է Յըլդըզը: