Տնտեսություն 

Ճապոնիան Իրաքին կտրամադրի 25,5 միլիոն դոլար

Ճապոնիան Իրաքում իրավիճակի կայունացման համար առաջարկել է իր օգնությունը ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:


Ինչպես հաղորդում  են  արաբական լրատվամիջոցները, այս մասին Ճապոնիայի վարչապետՍինդձո Աբէն նշել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գերագույն ասամբելայի նստաշրջանի շրջանակներում Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի հետ հանդիպման ժամանակ: Քաղաքական, ռազմական և ֆինանսական հարցեր կարգավորելու համար Ճապոնիան Իրաքին կտրամադրի 25,5 միլիոն  դոլար:

 

Ճապոնիայի վարչապետը Իրաքի նախագահին խնդրել է ապահովել Ճապոնայի քաղաքացիների անվտանգությունն Իրաքում:

 

Ավելի վաղ Հունաստանը հայտարարել էր, որ զենք և մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքին: Իր հերթին Նիդեռլանդների կառավարությունը Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար կուղարկի Ֆ-16 տեսակի 6 կործանիչ: Կառավարության հայտարարության մեջ նշվել է, որ, լինելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցը`  ինքը ռազմական ինքնաթիռներ կուղարկի ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կօգնի իրաքցի և քուրդ զինծառայողներին զինպատրաստության մեջ:

Նույն շարքից