Բորիս Նեմցովի սպանության գործով քննությունը կողմնորոշել է այս աղմկահարույց հանցագործության հիմնական դրդապատճառները,-Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է ծանոթ իրավիճակին աղբյուրը:
«Մինչ այսօր դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները, սակայն հետաքննությունը հիմնական պատճառ է համարում ՝սպանություն, որի նպատակն էր ապակայունացնել իրավիճակը երկրում և վարկաբեկել իշխանությունները»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ աղբյուրի, ի օգուտ այդ վարկածի վկայում են հետաքննության կողմից հավաքված բազմաթիվ նյութեր: «Խոսքը գնում է ինչպես հիմնական ապացույցների մասին, այնպես էլ անուղղակի տվյալների մասին»,-նշել է աղբյուրը:
«Կասկածներ չկա, որ սպանությունը պատվիրված է, իսկ պատվիրատուների հետքերը տանում են արտերկիր»: