Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մտադիր է առաջիկայում մեկնել Վաշինգտոն՝ ամերիկյան իր կոլեգային մարտահրավեր նետելու նպատակով:
«Մենք բոլոր միջազգային կազմակերպություններից պահանջում ենք, որպեսզի Օբաման ուղի իր սխալն ու չեղյալ հայտարարի անիրավական հրամանագիրը, որում նշվում է, որ Վենեսուելան սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը», -ասել է Մադուրոն:
Հանդես գալով հանրության առջեւ՝ նախագահ Մադուրոն հայտնել է, որ Վենեսուելան որոշակի միջոցառումներ է նախապատրաստել Վաշինգտոնի դեմ, սակայն, հրաժարվել է ներկայացնել մանրամասները:
Նրա խոսքերով, նա պատրաստ է մեկնել Միացյալ նահանգներ ու ամերիկյան կառավարությանը ներկայացնել իր տեսակետները ու ի ցույց դնել վերջինիս սխալները:
Վենեսուելայի ու ԱՄՆ-ի միջեւ վերջին շրջանում հարաբերությունները խիստ սրված են: Մասնավորապես փետրվարի 17-ին Մադուրոն երկրից արտաքսել է 3 ամերիկյան դիվանագետների, իսկ ԱՄՆ-ն իր հերթին հովանավորելով երկրի ընդդիմությանը՝ ցանկանում է տապալել ներկա ռեժիմը: