Ուկրաինայի Արմատական կուսակցության լիդեր Օլեգ Լյաշկոն Ռադայում պահանջել է աշխատանքից ազատել Խարկովի պատգամավորներին, որոնք հրաժարվել են Ռուսաստանին ճանաչել ագրեսոր երկիր:
Լյաշկոն առաջարկել է պաշտոնանկ անել Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին, նշելով, որ Ռուսաստանի հետ սահմանային շրջանում վտանգավոր է թույլատրել նման վարքագիծ:
Նրա խոսքերով, Խարկովի շրջանում իրավիճակի կայունացման ու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ են արմատական գործողություններ՝ առաջին հերթին պետք է պաշտոնանկ արվեն ներկայիս պատգամավորները ու ձեւավորել նոր շրջանային ու քաղաքային խորհուրդներ:
Հիշեցնենք, որ Լյաշկոյի առաջարկները հակասում են Ուկրաինայի սահմանադրությանն ու առնվազն հիստերիայի արդյունք են:
Պատգամավորը հայտնի է իր սկանդալային արարքներով, Ռադայում անվերջ ծեծկռտուքներով ու կոլեգաների նկատմամբ անհանդուրժողական վարքագծով: