Միջազգային 

Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա

Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է նոր մայրաքաղաքի շինարարության ծրագրերի մասին, որը կգտնվի ներկայիս մայրաքաղաք Կահիրեից 45 կմ արևելք՝ անապատում։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բնակարանաշինության հարցերով նախարար Մուստաֆա Մադբուլին։



Նոր քաղաքի չափերը համեմատելի կլինեն Սինգապուրի հետ, իսկ ենթակառուցվածքը նախատեսված կլինի 5 մլն մարդու բնակության համար։ Նոր մայրաքաղաք կտեղափոխվեն նախարարությունները, խորհրդարանը և դեսպանատները։



Ինչպես հայտարարել են իշխանությունները՝ նոր մայրաքաղաքի հիմնադրման անհրաժեշտությունը կապված է Կահիրեի գերբնակեցման հետ, որտեղ ապրում է 20 մլն մարդ։


 

Նախագծի առաջին փուլը կիրականացվի 7 տարում։ Սկզբնական փուլի ենթադրյալ արժեքը կկազմի 45 մլրդ. դոլար։

Նույն շարքից