Միջազգային 

Նեմցովի սպանության վայրի մոտ գետում երկու ատրճանակ են գտել

Մոսկվա գետի հատակին ոչ այդքան հեռու Մեծ Մոսկվորեցկի կամրջից, որտեղ սպանվել էր ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ջրասուզները հայտնաբերել են երկու ատրճանակ,-հայտնել է իրավապահ մարմիններում առկա աղբյուրը:



Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանցից առաջինը Նեմցովի սպանության գործիք չէ, իսկ երկրորդի վերաբերյալ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն,-փոխանցում է REGNUM գործակալությունը:



Հիշեցնենք`Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:


Նույն շարքից