Միջազգային 

ՌԴ-ն և Թուրքիան կհամագործակցեն ենթակառուցվածքների անվտանգության ոլորտում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը և Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը ՄԱԿ-ի՝ աղետների վտանգի նվազեցմանը նվիրված 3-րդ համաշխարհային գիտաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը ռիսկերի կառավարման ոլորտում, այդ թվում՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

 


«Նման պայմանավորվածությունները թույլ կտան ապահովել ինչպես ենթակառուցվածքների նախագծերի իրականացման անվտանգությունը, որոնք տարվում են թուրքական ընկերությունների կողմից Ռուսաստանի տարածքում, այնպես էլ այն նախագծերի, որոնք իրականացվում են ռուսական կազմակերպությունների կողմից Թուրքիայի տարածքում, մասնավորապես՝ փոխգործակցությունն ուժեղացված կլինի «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ»,- նշել է Պուչկովը։

 

 

Նույն շարքից