Միջազգային 

Կուբացի պաշտոնյաները պետական ֆերմաներից 8 միլիոն ձու են գողացել

Կուբայի դատախազները մտադիր են հասնել 20-ամյա ազատազրկման ժամկետի կուբացի պաշտոնյաների խմբի համար, ովքեր մեղադրվում են պետական ֆերմաներից 8 միլիոն ձու գողանալու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 


Հայտնի է, որ այդ հանցավոր գործունեությունից պետությանը հասցվել է ավելի քան 350 հազար դոլարի վնաս:

 


Պաշտոնյաները կեղծել են հաշվապահական գրքույկները և ստացականները և ձվերն ուղարկել «սև շուկա»:



Իշխանությունները կարծում են, որ հանցավոր խումբը, որում ներգրավված է եղել 19 պաշտոնյա, աշխատել է 2012 թվականից:

Նույն շարքից