2014թ. Հայաստանի բյուջեի եկամտային մասը պլանավորված է հասցնել մոտ 2 մլրդ 741 մլն 131 հազար ԱՄՆ դոլարի, իսկ նույն ցուցանիշը Վրաստանում պլանավորված է հասցնել մոտ 4 մլրդ 357 մլն ԱՄՆ դոլարի:
Կատարենք «կյանքի որակի» ցուցանիշների համեմատություն Երևան և Թբիլիսի քաղաքների միջև:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2013թ. տվյալներով Հայաստանւմ 3.720 ԱՄՆ դոլար է, իսկ Վրաստանում` 3.560 ԱՄՆ դոլար:
Տվյալների հիմք են հանդիսանում համապատասխան Վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալները:
Ձեզ անհրաժեշտ է 803,344 դրամ Թբիլիսիում և 820,000 դրամ Երևանում նույն կենսամակարդակով ապրելու համար:
Սպառողական ապրանքների գները Թբիլիսիում 6,27%-ով ավելի էժան են, քան Երևանում։
Վարձակալության գները Թբիլիսիում 15,33%-ով ավելի թանկ են, քան Երևանում։
Պարենային ապրանքների գները Թբիլիսիում 11,6%-ով ավելի էժան են, քան Երևանում:
Խանութներ Երևան (դրամ) Թբիլիսի(դրամ) Տարբերություն(%)
Կաթ 1լ 396 567 +43.2
Հաց սպիտակ 500գ 253 175 -44.6
Բրինձ սպիտակ 1կգ 629 598 -5.2
Ձու 12հ 816 790 -3.3
Պանիր տեղական 1կգ 2554 1812 -40.9
Հավի դոշ (ոսկրահան) 2245 1804 -24.4
Նարինջ 1կգ 760 571 -33.1
Կարտոֆիլ 1կգ 208 208 0
Ջուր 1,5լ/շիշ 278 240 -15.8
Գարեջուր տեղ. 0.5լ 393 378 -4
Գարեջուր ներմուծված 0.33լ 560 577 +3
Տրանսպորտ
Երթուղային 1 տոմս 100 145 +45
Տաքսի մինիմալ 600 465 -29
Տաքսի 1կմ 100 139 +39
Բենզին 1լ 494 497 +0.6
Կոմունալ ծառայություններ (ամսական)
Հիմնական(Էլեկտրաէներգիա, ջուր, աղբ) 38.900 33.500 -16.1
Բջջային կապի միջին սակագին/1 րոպե 27 43 +59.2
Ինտերնետ 6ՄԲ 8201 5731 -43.1
Բնակարանի վարձակալություն (ամսական)
Բնակարան (3 ննջարան) քաղաքի կենտրոնում 302.391 333.739 +10.4
Բնակարան (3 ննջարան) կենտրոնից դուրս 125.990 201.609 +60
Բնակարանի գնում
1 ք.մ. քաղաքի կենտրոնում 528.480 470.209 -12.4
1 ք.մ. քաղաքի կենտրոնից դուրս 267.737 302.194 +12.9
Աշխատավարձ և ֆինանսավորում
Միջին ամսական աշխատավարձ (հարկերը հանած) 143.170 132.130 -8.3
Հիպոթեքային տոկոսադրույքը 13.64% 13% -4.92
Կարդացեք «Հարթակ» թերթի այսօրվա համարում: