Միջազգային 

Մոլդովայի վարչապետը և չճանաչված Մերձդնեստրի նախագահը կհանդիպեն Քիշնևում

Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը ու չճանաչված Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը այսօր կհանդիպեն Քիշնևում, հայտնում է TASS-ը:


Ինչպես հայտնել են Մոլդովայի կառավարության մամլո ծառայությունից, նրանք կքննարկեն հարաբերությունների վիճակն ու կփորձեն ակտիվացնել բանակցային գործընթացը:



Դրա անհրաժեշտությունը նշել են Մոլդովայի փոխվարչապետ Վիկտոր Օսիպովն ու Մերձդնեստրի ԱԳՆ ղեկավար, կառավարության փոխնախագահ Նինա Շտանսկին:


Նույն շարքից