Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը նամակ է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինից՝ խաղաղարար առաքելություն ուղարկելու խնդրանքով:
«Մեր նպատակն է Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրականացումը ԵԱՀԿ առաքելության ամբողջական աջակցությամբ և ավելին անելու պատրաստակամությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նրա խոսքով՝ ԵՄ-ն քննարկում է Մինսկի համաձայնագրերի իրականացման համար հավելյալ միջոցներ կիրառելու հնարավորությունը:
Նախօրեին ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինա խաղաղարար առաքելություն ուղարկելու հարցը քննարկվել է, բայց դեռ ոչ պաշտոնական մակարդակում: