Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի դպրոցներից մեկի աշակերտները պնդում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածած տեսանյութում, որտեղ գրոհայինները մահապատժի են ենթարկում մի մարդու, իրենց համադասարանցին է, գրում է The Telegraph-ը:
Դպրոցական տեսուչի խոսքով՝ տղան մոտ 12 տարեկան է, և իրենք պետք է զգույշ լինեն նրա անձի մասին տեղեկություններ հրապարակելու հարցում:
Տեսուչը նշել է, որ իրենք տեղեկություն ունեն, որ տղան անցյալ տարվա մարտ ամսից չի հաճախում դպրոց: