Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների ժամանակավոր կացարաններում գտնվողները հացադուլ են սկսել։ Հարյուրավոր մարդիկ պահանջում են բարելավել իրենց կեցության պայմանները, իրավաբանական օգնություն ցուցաբերել, ինչես նաև ավելացնել փախստականի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ժամկետները, գրում է pravda.ru-ն։
Ներգաղթյալների հացադուլի պատճառ է դարձել 33-ամյա տղամարդու մահը։ Նա գտնվել է կենտրոններից մեկում, ու թեև առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, նրան բժշկական օգնություն չեն ցուցաբերել։ Դա կապված է բրիտանական կենտրոններում փախստականների հանդեպ քամահրական վերաբերմունքի հետ, գրում է աղբյուրը։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ժամանակավոր կենտրոններում կա մոտ 30.000 մարդ։