Միջազգային 

ԱՄՆ-ը իր հերթին կաջակցի գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. դեսպան

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է աջակցել Մինսկի խմբի գործունեությանը:



Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարևոր ձևաչափ է, ու կոնֆլիկտի լուծման որոշման համար պատասխանատվություն են կրում կողմերը:



Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը նշել է, որ դա կոնֆլիկտի կարգավորման կարևոր ձևաչափ է: «Կողմերը պետք է ունենան քաղաքական կամք այն բանի համար, որ կոնֆլիկտը ստանա իր լուծումը: ԱՄՆ-ը իր հերթին կաջակցի գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասել է դեսպանը:

Նույն շարքից