Միջազգային 

Փարիզի մետրոյում իրականացված հարձակման հետևանքով 2 մարդ է վիրավորվել

2 մարդ ծանր վնասվածքներ է ստացել Փարիզի մետրոյում իրականացված հարձակման հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



«Հարձակում է տեղի ունեցել, 2 մարդ ստացել են ծանր վնասվածքներ: Հարձակումն իրականացրած անձը ոստիկանության կողմից ձերբակալվել է»,- հայտնել են գործակալությանը ոստիկանության աշխատակիցները, որոնք աշխատում են դեպքի վայրում: Նրանք չեն նշել, թե ինչով է զինված եղել հանցագործը:



Դեպքը տեղի է ուենցել այսօր առավոտյան Փարիզի XVII շրջանի Villiers մետրոյի կայարանում:


Նույն շարքից