Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայատարարել է, որ մարտի վերջին հնարավոր է վերջնական համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի հարցում, հայտնում է TASS-ը:
«Մենք կարող ենք ակնկալել Իրանի հարցով վերջնական գործարք մարտի վերջին»,- ասել է նա:
Ընդ որում՝ նա նշել է, որ «հինգ գումարած մեկ» խումբը հասել է որոշակի առաջընթացի, թեև մնում են դեռ որոշակի խնդիրներ»: