Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Օրվա ընթացքում ուկրաինական ուժայինները Դոնբասում շուրջ 14 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
Աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ ուժայինները օգտագործել են ինքնագնաց հրետանային համակարգեր ու ականանետներ:
Դոնեցկի պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինի խոսքերով, մասնավորապեսԴոկուչաեւսկ բնակավայրը հրետակոծվել է ինքնագնաց հրետանային համակարգերով:
3 դեպք է գրանցվել Շիրոկինո բնակավայրում, որտեղ ուկրաինացի զինվորականները օգտագործել են ականանետներ:
Բասուրինի խժոսքերով հրադադարի խախտման բոլոր մյուս դեպքերը գրանցվել են Դոնեցկի օդանավակայանում: