Միջազգային 

Ուկրաինան փակում է սահմանային անցակետերը ՌԴ սահմանամերձ շրջանների բնակիչների համար

 

Մարտի 16-ից կդադարեցվի ՌԴ սահմանամերձ  շրջանների բնակիչների անցուդարձը Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանային անցակետերում: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` այս մասին հայտնել են Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունում:

 

«Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշմամբ` 2015-ի մարտի 4-ից պետական սահմանը հատելու ժամանակավոր արգելք է սահմանվում ՌԴ սահմանամերձ շրջանների բնակիչների համար: Մասնավորապես՝ մարտի 16-ից դադարեցվում է անցուդարձը ռուս-ուկրաինական  պետական սահմանի անցակետերում», - ընդգծել են սահամանային ծառայությունում:

 

 Սահմանային վերահսկողությունն ու անցաթղթի տրամադրումը այդ մարդկանց համար միջպետական անցակետերում  կիրականացվի արտասահմանյան ճանապարհորդությունների համար նախատեսված անձնագրով: ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերը և ծննդյան վկայականները (մինչև 14 տարեկան երեխաների համար)  Ուկրաինա մտնելու համար բավարար չեն լինի:

 

 Հիշեցնենք, որ մարտի մեկից ՌԴ քաղաքացիները կարող են Ուկրաինա մտնել միայն արտասահմանյան անձնագրով, իսկ այժմ այդ օրենքը տարածվում է նաև սահմանամերձ շրջանների բնակիչների  վրա:

Նույն շարքից