Տնտեսություն 

Սահմանային նոր տեղամաս ՀՀ-Վրաստան սահմանին

analitik.am

Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկիաձեն հայ-վրացական սահմանին սահմանային նոր՝ 5-րդ «Բուրդազոր» տեղամասն է բացել, փոխանցում է «Գռուզիա օնլայն» գործակալությունը:


Հանդիսավոր արարողությանը, ըստ աղբյուրի, ներկա է գտնվել սահմանային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Զուրաբ Գամեզարդաշվիլին, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք: 2014թ. Վրաստանը ձեռնամուխ էր եղել սահմանային նոր տեղամասերի շինարարությանը պետական սահմանի ողջ պարագծով:


Անցած շաբաթ ՆԳ նախարար Չիկիաձեն հայ-վրացական սահմանին բացել էր 4-րդ տեղամասը:


Վրաց-ռուսական սահմանին կա սահմանային երեք տեղամաս, վրաց-թուրքական սահմանին՝ 1, վրաց-ադրբեջանականին՝ 2, հայ-վրացականին՝ 5:

Նույն շարքից